Հունվարի 4-ին Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելեց Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիայի Սևան քաղաքի մասնաճյուղ:
Հանդիպման ընթացքում Վալերի Լոբաչը կարևորել է համայնքում իրականացվող ուկրաինական մշակույթի և ավանդույթների հանրահռչակման, Ուկրաինական ոգու և պատմական հիշողության պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Հայաստանի համայնքների գրապահարանները Ուկրաինական արդի գրականությամբ համալրելու շրջանակներում դեսպանությունը ներկայացրեց մանկական և մեծահասակների համար նախատեսված գրքերի ընտրանի: