Հունիսի 17-ին ` Կիևում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Եվգենի Պերեբիյնոսի և մասնակցությամբ:
Հայկական կողմը մանրամասն ինֆորմացվել է Ուկրաինայի դեմ ռուսական զինված ագրեսիայի, ինչպես նաև` հունիսի 15-16-ին Շվեյցարիայում կայացած խաղաղության գլոբալ գագաթնաժողովի արդյունքների մասին:
Կողմերը քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների ակտուալ հարցերը, մասնավորապես `քաղաքական երկխոսության ակտիվացման, երկկողմ միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման ուղիները:
Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են բոլոր մակարդակներում շփումների հետագա զարգացման կարևորությունը, ինչպես նաև ուկրաինա-հայկական փոխգործակցության կոնկրետ նախագծերի իրագորժման անհրաժեշտությունը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:
Եվգենի Պերեբիյնիսը հայկական պատվիրակությանը տեղեկացրել է մեր պետության Եվրոպական ինտեգրման ներկա վիճակի և հեռանկարների մասին, ինչպես նաև նշել ` այդ ոլորտում Հայաստանի հետ փորձի փոխանակման պատրաստակամությունը:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր և նախանշել միջազգային ասպարեզում համագործակցության առաջնային սկզբունքները: