Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբա. «Տեղի ունեցավ իմ բովանդակալից հանդիպումը Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Շնորհակալություն եմ հայտնել Հայաստանին խաղաղության գլոբալ գագաթնաժողովին մասնակցելու համար։
Մենք ընդգծեցինք ՄԱԿ-ի կանոնադրության նկատմամբ հարգանքի վրա հիմնված` Եվրոպայում և Հարավային Կովկասում կայուն խաղաղության բացառիկ կարևորությունը:
Բացի այդ, քննարկեցինք տարածաշրջանում իրադարձությունների դինամիկան և մեր երկրների առջև դրված անվտանգության մարտահրավերները։ Ուկրաինան հետաքրքրված է Հայաստանի հետ երկկողմ կապերի ամրապնդման և փոխշահավետ համագործակցության մեջ»: