ՀՀԿ-ի համաժողովին հրավիրված էին` Եվրոպական ժողովրդական կուսակցության, «Եդինայա Ռոսիյա» կուսակցության և Չինաստանի Կոմունիստական կուսակցության պատվիրակությունները:
Համագումարի ընթացքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ՀՀԿ-ի փոխնախագահ` Հովիկ Աբրահամյանն առաջադրեց Հայաստանի Հանրապետության գործող նախագահ` Սերժ Սարգսյանի թեկնածությունը (Հայաստանում հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013թ. փետրվարի 18- ին):
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ելույթով, որում նա մասնավորապես անդրադարձավ հետևյալ հարցերին` պաշտպանության, արտաքին քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, հայկական սփյուռքի խնդիրներին, ինչպես նաև իրավական համակարգի: Նախագահը հայտնեց իր կարծիքը տնտեսական զարգացման, առողջապահության, մշակույթի, երկրի կրթության և գիտության վերաբերյալ: Ելույթի զգալի մասը ուղղված էր զբաղվածության, երիտասարդության և սպորտի զարգացման խնդիրներին:
Համագումարի պատվիրակները (գրանցվել էր 1771 պատվիրակ) միաձայն հավանություն տվեցին նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում: