Հանդիպման ժամանակ ուշադրության կենտրոնում էր Ուկրաինայի և Հայաստանի Մշակույթի նախարարությունների միջև 2013-2017թթ. համագործակցության ծրագրի կնքման վերաբերյալ քննարկումները:
Բացի այդ, զրույցի ընթացքում ամփոփվեցին երկու երկրների միջև 2012թ. համագործակցության արդյունքները, որոնք զրուցակիցների գնահատմամբ բարձր մակարդակի վրա են, և նույնպես քննարկեցին մի շարք ծրագրեր, որոնք Դեսպանատունը նախատեսում է իրականացնել հաջորդ տարվա ընթացքում:.
Զրույցի ընթացքում առանձին թեմա էր Երևան քաղաքում Տ.Գ.Շևչենկոյի արձանի կանգնեցման հարցը: Հայկական կողմը խոստացավ առավելագույնի հասցնել այս նախագծի իրականացումը, որը նվիրվելու է Մեծ բանաստեղծի 200-ամյակին:
Ի վերջո, համաձայնեցվեց հետագա գործողությունների համակարգումը նախարարության դեսպանության միջև, որպեսզի Հայաստանում հաջող անցկացվեն Դեսպանատան կողմից կազմակերպված կայանալիք ծրագրերը: