Ութսուն տարի առաջ Ստալինի գլխավորությամբ տոտալիտար խորհրդային ռեժիմը Ղրիմի թերակղզու բնիկ բնակիչներին՝ Ղրիմի թաթարներին, բռնի կերպով արտաքսեց հայրենի Ղրիմի հողից։
Գրեթե երկու հարյուր հազար Ղրիմի թաթարները, որոնք աշխարհի այլ ժողովուրդների հետ միասին պայքարում էին նացիզմի դեմ, սովետական ռեժիմի կողմից հռչակվեցին «դավաճաններ» և մի քանի օրվա ընթացքում անասունների փոխադրման համար նախատեսված վագոններում աքսորվեցին Կենտրոնական Ասիայի և Սիբիրի Հեռավոր շրջաններ:
Տեղահանման դժվարին ճանապարհը նրանցից շատերի համար դարձել է մահվան ճանապարհ։ Միայն աքսորի առաջին տարիներին զոհվեց տեղահանվածների մոտ կեսը։
Ղրիմի թաթար ժողովրդի տեղահանությունը դարձավ խորհրդային իշխանության սարսափելի հանցագործություններից մեկը՝ ազգային ինքնության ջնջման համակարգային ցեղասպան քաղաքականության շրջանակներում, որի նպատակը «խորհրդային ժողովուրդների միասնական ընտանիքի» ստեղծումն էր։ Հանուն այդ մարդատյաց գաղափարի իրականացման՝ Կրեմլը կոտրեց միլիոնավոր կյանքեր՝ ոչնչացնելով մարդկանց ֆիզիկապես, արմատախիլ անելով նրանց հայրենի հողից, զրկելով նրանց մայրենի լեզվից, հոգևոր, մշակութային և պատմական ժառանգությունից։
Ղրիմի թաթար ժողովրդի տեղահանությունը դարձավ խորհրդային իշխանության սարսափելի հանցագործություններից մեկը՝ ազգային ինքնության ջնջման համակարգային ցեղասպան քաղաքականության շրջանակներում, որի նպատակը «խորհրդային ժողովուրդների միասնական ընտանիքի» ստեղծումն էր։ Հանուն այդ մարդատյաց գաղափարի իրականացման՝ Կրեմլը կոտրեց միլիոնավոր կյանքեր՝ ոչնչացնելով մարդկանց ֆիզիկապես, արմատախիլ անելով նրանց հայրենի հողից, զրկելով նրանց մայրենի լեզվից, հոգևոր, մշակութային և Պատմական ժառանգությունից։ ԽՍՀՄ փլուզումը և Ուկրաինայի անկախության ձեռքբերումը նոր հույս հաղորդեցին Ղրիմի թաթար ժողովրդին, որը վերջապես կարողացավ վերադառնալ հայրենի հող։ Սակայն ողբերգությունը կրկնվեց արդեն մի քանի տասնամյակ անց՝ 2014 թվականին, երբ Ղրիմ վերադարձան ռուս օկուպանտները ։
Ռուսական օկուպացիոն իշխանություններն անմիջապես լայնածավալ բռնաճնշումներ ծավալեցին Ղրիմի թաթարների դեմ։ Պուտինյան քաղաքականությունը ստալինյան քաղաքականության փաստացի շարունակությունն էր, այս անգամ հիբրիդային արտաքսման տեսքով.կենսապայմանների ստեղծում, որոնք նախատեսված են Ղրիմի թաթարների ամբողջական կամ մասնակի ոչնչացման համար և Ղրիմի թաթարներին թերակղզուց դուրս գալու հարկադրում: Բռնաճնշումները միայն խորացան 2022 թվականին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ ագրեսիայի սկսվելուց հետո։
Հենց հիմա, Ռուսաստանի կողմից Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի ժամանակավոր օկուպացիայի պայմաններում, Ղրիմի թաթար ժողովուրդը շարունակում է ենթարկվել քաղաքական հետապնդումների և ազգային հիմքով ճնշումների։
Թերակղզու օկուպացիոն վարչակազմն ապօրինաբար արգելել է Ղրիմի թաթարների ներկայացուցչական մարմնի՝ Ղրիմի թաթարների ժողովրդի Մեջլիսի գործունեությունը, շինծու մեղադրանքներով զանգվածաբար զրկում է Ղրիմի թաթարներին ազատությունից և ստիպում նրանց լքել հայրենի հողը։ Թերակղզու օկուպացիոն վարչակազմն ապօրինաբար արգելել է Ղրիմի թաթարների ներկայացուցչական մարմնի՝ Ղրիմի թաթարների ժողովրդի Մեջլիսի գործունեությունը, շինծու մեղադրանքներով զանգվածաբար զրկում է Ղրիմի թաթարներին ազատությունից և ստիպում նրանց լքել հայրենի հողը։
Հարգելով ստալինյան տեղահանման զոհերի հիշատակը՝ Մենք դատապարտում ենք ներկայիս Ռուսաստանի զավթողական քաղաքականությունը և Ղրիմի թաթար ժողովրդի դեմ բռնաճնշումները։
Կրեմլի նոր հանցագործությունները հնարավոր դարձան միայն այն պատճառով, որ անցյալ դարի հանցագործությունների մեղավորներն այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին։ Անպատժելիության զգացումը դրդել և շարունակում է դրդել Կրեմլին կրկնել ամենասարսափելի վայրագությունները։ Այս ա րատավոր շրջանը կարելի է կոտրել միայն Ուկրաինային տրամադրելով անհրաժեշտ ողջ աջակցությունը՝ ռուսական ագրեսիան հաղթահարելու, Ուկրաինական հողն ազատագրելու և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը ուժեղացնել համախմբված ճնշումը Ռուսաստանի վրա, որպեսզի ստիպեն նրան վերադառնալ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, դադարեցնել մարդու իրավունքների խախտումները Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
Կոչ ենք անում բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին և հասարակություններին, որոնք գնահատում են մարդկային կյանքը, հարգել Ղրիմի թաթարների տեղահանման զոհերի հիշատակը և դատապարտել այդ սարսափելի հանցագործությունը՝ այն ճանաչելով որպես Ղրիմի թաթարների ցեղասպանություն:
Դիմում ենք մեր միջազգային գործընկերներին՝ կոչ անելով ուժեղացնել օգնությունն Ուկրաինային, նպաստել Ղրիմի, ինչպես նաև Ուկրաինայի այլ ժամանակավորապես օկուպացված տարածքների շուտափույթ ազատագրմանը Ռուսական օկուպացիայից։ Դա վերջ կդնի ռուսական ռազմական հանցագործություններին և սարսափելի բռնաճնշումներին, և կդառնա Ղրիմի թաթար ժողովրդի և Ուկրաինայի բոլոր բնակիչների՝ հայրենի հողում խաղաղ կյանքին վերադառնալու նախադրյալը։
Ռուսական օկուպացիայից զերծ Ուկրաինական Ղրիմում բնիկ ղրիմաթաթարական ժողովուրդը կունենա ապագա, պատշաճ անվտանգություն և զարգացման ու բարգավաճման հնարավորություններ։
Ղրիմը Ուկրաինան է: