2015թ. սեպտեմբերի 7-ին, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ի. Զագորոդնին աշխատանքային այցով մեկնեց ք.Սևան, որի ընթացքում անցկացրեց հանդիպումներ տեղի ուկրաինական համայնքի անդամների հետ, հանդիպեց ք.Սևան քաղաքապետ Ռ.Ղուկասյանի հետ, ներկա գտնվեց հանդիսավոր գալա համերգին, որը ուկրաինական «Դնեպր» երգչախումբը պատրաստել էր ուկրաինական համայնքի համար և Սևանի քաղաքացիների համար` նվիրված Հայաստանի և Ուկրաինայի անկախության օրերին:
Համերգի մասնակիցներին և ունկնդիրներին ուղղված իր խոսքում Ի. Զագորոդնին շնորհավորեց մասնակիցներին ազգային տոների տոնակատարության, նշեց ուկրաինական և հայ ժողովուրդների միջև հումանիտար և մշակութային հարաբերությունների ընդլայնման կարևորությունը, որպեսզի խթանել լայնամասշտաբ համագործակցությունն երկու երկրների միջև: