Ս.թ. սեպտեմբերի 1-ին, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար և Դեսպանատան դիվանագետները մասնակցեցին Գիտելիքի օրվա տոնակատարությանը Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում և Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 դպրոցում:
Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ի. Զագորոդնին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի դասախոսական կազմի և ուսանողությանն ուղղված իր ուղերձում տեղեկացրեց ներկաներին Ուկրաինայում ընթացիկ իրադարձությունների մասին, մասնավորապես, ուշադրությունը հրավիրեց կարևորությանը Գերագույն Ռադայի կողմից Սահմանադրության մեջ ընդունված փոփոխությունների, որոնք կօգնեն լուծեն խնդիրները` դադարեցնել ռուսական ագրեսիան և խաղաղության ու կայունության ապահովումն ուկրաինական
պետությունում:
Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան Հյուպատոսը Վ.Կուզիչկինը շնորհավորեց №42 Շևչենկոյի անվան դպրոցի դասախոսական անձնակազմը և աշակերտներին ուսումնական տարվա սկզբի առիթով, ընդգծեց տնօրենի և դպրոցի աշխատակազմի աշխատանքի արդիականությունը և կարևորությունը` ամրապնդելու մշակութային և կրթական կապերն Ուկրաինայի և Հայաստանի միջև: