երեխաների տվյալները մտցնել ծնողների անձնագրերի մեջ
01 April 2015 10:23

Ապրիլի 1-ից Ուկրաինայի նախարարների Կաբինետի 31.03.1995թ. № 231 որոշումը կորցնում է իր ուժը, որտեղ, մասնավորապես, նախատեսվում էր ընթացակարգ երեխաների տվյալները մտցնել ծնողների անձնագրերի մեջ:

Ինչպես հայտնի է, 2015թ. հունվարի 1-ից, Ուկրաինայում հանձնվում են նոր նմուշի անձնագրեր: Համաձայն նոր կանոնների, արտասահման մեկնելու համար անձնագիր կարող է տրվել ծննդյան օրվանից, հետևաբար երեխաների մասին տվյալները չեն ընդգրկվում ծնողների անձնագրերի մեջ: Մինչև ապրիլի 1-ը, երեխաների լուսանկարները փակցվում են ծնողների արտասահման մեկնելու համար հին նմուշի անձնագրերի մեջ, իսկ ապրիլի 1-ից` նման հնարավորություն չի ընձեռվի:

Պետք է նշել, որ բոլոր փաստաթղթերը տրված ավելի վաղ ժամկետներում կմնան ուժի մեջ մինչև նշված փաստաթղթի ժամկետի լրանալը, այնպես որ, եթե տվյալները երեխաների մասին արդեն ներառված են անձնագրում, այս փաստաթղթով կարելի է ճանապարհորդել երեխայի հետ և ապագայում:

Եթե տվյալներն երեխայի մասին ընդգրկված չեն ծնողներից մեկի արտասահման մեկնելու համար անձնագրի մեջ, ապա ապրիլի 1-ից հետո, երեխայի արտերկիր մեկնելու համար անհրաժեշտ է ստանալ երեխայի արտասահման մեկնելու համար նոր նմուշի անձնագիր: Միևնույն ժամանակ, 16 տարին չլրացած երեխաներն ազատվում են պետական տուրքի վճարումից, իսկ ձեռքի մատնահետքերի սկանը, կենսաչափական անձնագրերի համար, կատարվում է միայն 12 տարեկանից` ծնողների համաձայնությամբ;

Նույնպես, մինչ համապատասխան օրենքի փոփոխումը մնում է հնարավորություն ձևակերպել երեխայի ճամփորդական փաստաթուղթ, սակայն պետք է հիշել, որ այս փաստաթուղթն ընդունվում է ոչ բոլոր երկրներում, այդ թվում, այդ փաստաթղթերը չեն ընդունվում Չեխիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում: Այսինքն, մինչև նման փաստաթղթի ձևակերպումն անհրաժեշտ է հստակեցնել այն պետության հյուպատոսական հիմնարկից, որտեղ նախատեսվում է ճանապարհորդությունը երեխայի հետ, թե արդյոք այդ պետությունն ընդունում են մանկական ճամփորդական փաստաթուղթը, թե ոչ:

Outdated Browser
Для комфортної роботи в Мережі потрібен сучасний браузер. Тут можна знайти останні версії.
Outdated Browser
Цей сайт призначений для комп'ютерів, але
ви можете вільно користуватися ним.
67.15%
людей використовує
цей браузер
Google Chrome
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
9.6%
людей використовує
цей браузер
Mozilla Firefox
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
4.5%
людей використовує
цей браузер
Microsoft Edge
Доступно для
  • Windows
  • Mac OS
3.15%
людей використовує
цей браузер
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux