Ս.թ. մարտի 27-ին, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան մասնակցեց «Միջէթնիկ համաձայնությունը`որպես պետության բարգավաճման երաշխիք» թեմայով կոնֆերանսում:
Քննարկումը նախաձեռնել էր «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպությունը:
Կոնֆերանսում մասնակցում էին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները:
Իր ելույթում Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան տեղեկացրեց Կոնֆերանսի մասնակիցներին Ուկրաինայի ներկայիս քաղաքականության մասին:
Պատասխանեց Կոնֆերանսի մասնակիցների հարցերին և ՀՀ-ում ԶԼՄ-ների ներկայացուչիչների: