2015թ. մայիսի 26-ին, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Ի.Կուխտան հանդիպում անցկացրեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, «Ազգային Միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի հետ:
Զրույցի ընթացքում նրանք քննարկեցին հայ-ուկրաինական հարաբերությունների ընթացիկ հարցերը, ներկա վիճակը և երկկողմ միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները, համագործակցության հնարավորությունները միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում: