Ս.թ. մայիսի 22-ին, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան մասնակցեց գիտական կոնֆերանսի աշխատանքներին «Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը տնտեսության զարգացման մեջ» թեմայով, որը տեղի ունեցավ Տերնոպոլի ազգային տնտեսական համալսարանի Երևանի մասնաճյուղի շենքում:
Կոնֆերանսի մասնակիցների առջև իր ելույթի ժամանակ Դեսպանը նշեց տնտեսական բարեփոխումների հիմնական ուղղությունները, որոնք իրականացվում են Ուկրաինայի ղեկավարության կողմից, տեղեկացրեց Ուկրաինայում քաղաքական իրավիճակի վերաբերյալ, հատկապես Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի մասին, անդրադարձավ հայ - ուկրաինական համագործակցությանը տնտեսական ոլորտում: