2014թ. հոկտեմբերի 2-ին, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Ի.Կուխտան մասնակցեց «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» նախագծի շնորհանդեսին
Սա Եվրոպական միության և Եվրոպական խորհրդի համատեղ նախագիծ է, որն իրականացվում է Եվրոպական խորհրդի կողմից:
Ծրագիրը նպաստելու է ՀՀ դատական համակարգը եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելուն ուղղված ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներին: Ծրագիրը համատեղ ֆինանսավորում են Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը: Իրականացնում է Եվրոպայի խորհուրդը: