Ս.թ. սեպտեմբերի 26-ին, Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ մշակութագեղարվեստական միջոցառում նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան և Ուկրաինայի Ակախության օրվան, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Ի.Կուխտայի մասնակցությամբ:
Միջոցառման շրջանակներում կայացավ համալսարանի սաների կողմից պատրաստված համերգը, որը ներկայացրեց ուկրաինական և հայկական ժողովրդական երգերի լայն տեսականի:
Ներկայացվել է լայնածավալ տեսահոլովակների ծրագիր նվիրված Ուկրաինայի և Հայաստանի պատմությանը, ինչպես նաև հայ-ուկրաինական երկկողմ հարաբերություններին: