Հանդիպման ընթացքում քննարկվեցին մշակութա-հումանիտար համագործակցության ընդլայնման հետագա ծրագրերը, մասնավորապես գրականության ոլորտում Ուկրաինայի և Հայաստանի միջև:
Քննարկվեցին կոնկրետ ծրագրերի իրականացման ճանապարհներ` Ուկրաինայի և Հայաստանի գրականությունը մեր պետություններում մասսայականացման գործում:
2014թ. մարտին Տարաս Շևչենկոյի ծննդյան 200-ամյակին նվիրված տոներին նախապատրաստման շրջանակներում համաձայնության են եկել Երևանում սկսել նախապատրաստվել համատեղ միջոցառումներին, մասնավորապես, կազմակերպել թեմատիկ կլոր սեղան ներգրավելով հայ գրականագետներին:
Նախապես նաև քննարկվել են կազմակերպչական հարցերը կապված հայ գրականագետների և հրատարակիչների մասնակցության հետ միջոցառումներին, որոնք հաջորդ տարվա ընթացքում կանցկացվեն Ուկրաինայում: