Իր դասախոսությունում, որի թեման էր ուկրաինական պետության միջազգային գործունեությունը և հայուկրաինական երկկողմ հարաբերությունները, ուկրաինական դիվանագիտական առաքելության Ղեկավարը նախանշեց Ուկրաինայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, մասնավորապես, Եվրամիության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցության հարցերը:
Ելույթի ժամանակ առանձին ուշադրություն է դարձվել մեր պետության գործունեությանը, որպես 2013թ. ԵԱՀԿ նախագահող, ինչպես նաև Ուկրաինայի մասնակցությունը և դերը միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհրդը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և այլն: