Ֆորումի նպատակն է ներկայացնել ոչ հանքարդյունահանման ներդրումային հնարավորությունները մասնավոր ներդրողներին և դրամաշնորհային կազմակերպություններին:
Ակնկալվում է, որ նոր ներդրումները կդիվերսիֆիկացնեն մարզի տնտեսությունը `ստեղծելով աշխատատեղեր և եկամուտներ արդյունաբերության այլընտրանքային ոլորտներում:
Միջոցառմանը, որի նպատակն էր ուսումնասիրել հնարավորությունները նպաստելու միջազգային ներդրումային համագործակցությանը, մասնակցում էին` Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարները, մասնավորապես, ԵԱՀԿ և ԵՄ պատվիրակությունների ղեկավարները, ինչպես նաև այլ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները:
«ԵԱՀԿ-ն հանձն է առել օգնել Հայաստանի կառավարությանը դիվերսիֆիկացնել տնտեսական զարգացման հնարավորությունները Սյունիքի մարզում և նվազագույնի հասցնել տնտեսական անվտանգության ռիսկերը: Առաջին ներդրումային համաժողովը և տնտեսական դիվերսիֆիկացիայի ծրագիրը, որի մշակմանը մենք աջակցել ենք անցյալ տարի, ինչպես նաև աջակցությունը, որ մենք խթանում ենք մեր գործընկեր կազմակերպությունների միջոցով, կօգնի լուծել այս կարեւոր խնդիրը», - նշել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը:
Միջոցառման ընթացքում ուկրաինական դիվանագիտական առաքելության Ղեկավարը հանդես եկավ զեկույցով Ուկրաինայի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության մասին, նշելով Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի հիմնական արդյունքները, որը կայացավ 2013թ. նոյեմբերի 7-8-ը Կիևում:
Միջոցառման շրջանակում Ուկրաինայի Դեսպանն անցկացրեց երկկողմանի հանդիպումներ` մարզի մազպետի և Ղափան քաղաքի ղեկավարության հետ, որոնց ընթացքում քննարկվեցին հայուկրաինական համագործակցության կարգավորման հեռանկարները տարածաշրջանային մակարդակով: