Ֆաշիստական զավթիչներից Ուկրաինայի ազատագրման տարեդարձի կապակցությամբ Հայաստանի վետերանների միությունում կայացավ Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի հանդիպումը հայ վետերանների հետ, ովքեր անմիջականորեն մասնակցել են մարտերում` Ուկրաինայի ազատագրման համար:
Իր ելույթում ուկրաինական դիվանագիտական առաքելության ղեկավարը շնորհավորեց բոլոր ներկաներին Ուկրաինայի ազատագրման 69-րդ տարեդարձի կապակցությամբ` շնորհակալություն հայտնելով վետերաններին իրենց հերոսության համար, որը նրանք կատարեցին հանուն ազատագրման մեր երկիրը ֆաշիստական ժանտախտից:
Բացի այդ, Ի.Կուխտան կարևորեց վետերանների պատմական անցյալը և իրենց հերոսական կյանքը` այսօրվա երիտասարդներին կրթելու համար հանդուրժողականության, լիբերալիզմի և ժողովրդավարական արժեքների սկզբունքների վրա:
Այս հանդիպման ընթացքում, միջոցառմանը ներկա պատերազմի վետերանները կիսվեցին իրենց պատմություններով ու փաստերով կապված Ուկրաինայի ազատագրման հետ, մասնավորապես, Կիևի, և նույնպես շնորհակալություն հայտնեցին Դեսպանատունը միջոցառումը կազմակերպելու համար: