Բացի այդ, ուկրաինական դիվանագիտական առաքելության ղեկավարը տեղեկացրեց դեսպանության կողմից նախատեսված նախաձեռնությունների վերաբերյալ` մեծացնել տարածաշրջանային համագործակցությունը, մասնավորապես, Ուկրաինայի և Հայաստանի միջև առևտրի և տնտեսական, մշակութային և կրթական ավելի սերտ համագործակցության շնորհիվ:
Հանդիպման ընթացքում Ուկրաինայի դեսպանի և Սամվել Բալասանյանի հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր տարածաշրջանային մակարդակով ամրապնդելու երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը: Այս համատեքստում քննարկվեց ուկրաինական առևտրի տան ստեղծման հեռանկարը հայկական քաղաքում:
Հատուկ ուշադրություն է դարձվել մշակութահումանիտար ոլորտի երկկողմ համագործակցության ընդլայնմանը, մասնավորապես մշակութային միջոցառումների կազմակերպման միջոցով, ընդգրկելով տարբեր խմբեր Ուկրաինայից և ուկրաինական համայնքների ստեղծագործական կազմակերպություններ:
Զրույցի ընթացքում Ի.Կուխտան շնորհակալություն հայտնեց Գյումրիի քաղաքապետին` քաղաքում բնակվող ուկրաինական համայնքի ներկայացուչիչներին աջակցելու համար: