Ուկրաինա-հայկական համագործակցության ներկա վիճակը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան հանդիպում անցկացրեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը շեշտեցին իրենց մտադրությունն ակտիվորեն զարգացնել երկկողմ փոխշահավետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում:
Հայաստանի ԱԳՆ-ի Ղեկավարը և Ուկրաինայի դեսպանն ընդգծել են անհրաժեշտությունը պահպանել ամենաբարձր մակարդակով հանդիպումների առկա դինամիկան, խթանել քաղաքական երկխոսությունը և երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ակտիվացումը:
Իր հեռթին Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ուկրաինայի դեսպանը նշել է, որ ԵԱՀԿ ուկրաինական նախագահությունը սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրվող ջանքերին:
Կողմերը նաև հույս հայտնեցին, որ Հայաստանի արտգործնախարարության Ղեկավարի մասնակցությունը ՍԾՏՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստում, որը տեղի կունենա ս.թ. հունիսի 20-21-ը ք.Օդեսայում, կնպաստի երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրի ընդլայմանը, հատկապես տնտեսական համագործակցությանը` ոչ միայն այս կազմակերպության շրջանակներում, այլ նաև երկկողմ մակարդակի վրա: