Հայաստանի Պետական արխիվում տեղի ունեցավ «Ղրիմի հայկական եկեղեցիները» ցուցահանդեսի բացումը, որին մասնակցեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան:
Այս ծրագրի իրականացումը հնարավոր դարձավ Ուկրաինայի պետական արխիվային ծառայության և Հայաստանի Պետական արխիվի համագործակցության շնորհիվ, ովքեր տարիներ շարունակ փնտրում էին նյութեր և գրավոր փաստաթղթավորումներ, որը թույլ կտար ներկայացնել Ղրիմի հայկական եկեղեցիների պատմությունը:
Դիվանագիտական գերատեսչության ղեկավարն իր ելույթի ժամանակ շնորհակալություն հայտնեց այս ցուցահանդեսի կազմակերպիչներին, նշելով Ուկրաինայի պետականարխիվային ծառայության և Հայաստանի Պետական արխիվի համագործակցության կարևորությունը` ընդհանուր հիշողության պահպանման և երկու բարեկամ ժողովուրդների պատմությունն ուսուցելու համար: