2013թ. հունիսի 3-ին, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Ի.Կուխտան հանդիպեց Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկեցին Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ` քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում:
Դեսպանը տեղեկացրեց զրուցակցին 2013թ. մայիսի 31-ին Մինսկում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հանդիպման ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուկրաինայի միջև համագործակցության խորացման հուշագրի ստորագրման մասին:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել այս տարվա հունիսին ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լ. Կոժառի Հայաստանի Հանրապետություն այցի կազմակերպման հարցին:
Հանդիպման ժամանակ կողմերն ամփոփեցին Ուկրաինայի և Հայաստանի համագործակցությունը, ընդգծելով տրամադրվածությունը հետագայում էլ ակտիվորեն զարգացնել երկկողմ հարաբերությունները:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Ուկրաինայի դեսպանը նշեցին անհրաժեշտությունը` պահպանել բոլոր մակարդակներում հանդիպումների ներկա դինամիկան, խորացնել քաղաքական երկխոսությունը և ընդլայնել առևտրատնտեսական համագործակցությունը երկու երկրների միջև: