Զբոսաշրջության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր քննարկելու ու Հայաստանի և Ուկրաինայի մասնագիտացված բուհերի փոխազդեցության նպատակով, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Ի.Կուխտան հանդիպում անցկացրեց Տուրիզմի Հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության հեռանկարները Կիևի զբոսաշրջության, տնտեսագիտության և իրավունքի համալսարանի ու Տուրիզմի Հայկական ինստիտուտի միջև, մասնավորապես, տեսական և գործնական փորձի ուսումնասիրության և ուսանողական փոխգործակցության համատեքստում:
Հանդիպման ընթացքում Ռ. Մինասյանը հանդես եկավ նախաձեռնությամբ այս տարվա հունիսի սկզբին անցկացնել Երկրորդ երիտասարդների տուրիստական արշավախումբը, որին մասնակցելու կհրավիրվեն Կիևի զբոսաշրջության, տնտեսագիտության և իրավունքի համալսարանի ներկայացուցիչները: