Այցի ընթացքում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը երկկողմանի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի, ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանի և ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:
ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ դեսպան Անդրեյ Դեշիցային:
Էդվարդ Նալբանդյանը դեսպան Դեշիցային ներկայացրել է Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Անդրեյ Դեշիցան նշել է, որ ԵԱՀԿ ուկրաինական նախագահությունը սատարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրվող ջանքերին:
Հանդիպումները նույնպես ներկա էր Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Ի.Կուխտան: