ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հանդիսավոր երդման և պաշտոնի ստանձնման արարողությանը Հայաստանի Հանրապետություն կատարած այցի ընթացքում Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Օլեֆիրովը հանդիպումներ անցկացրեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան: