ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի` ապրիլի 9-ի հանդիսավոր երդման և պաշտոնի ստանձնման արարողությանը մասնակցեցին պատվիրակություններ` աշխարհի տարբեր երկրներից:
Ներկա էին նաև Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Օլեֆիրովը, Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Նվեր Մխիթարյանը և Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:
Հայաստանում այցի ընթացքում Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Օլեֆիրովը կանցկացնի հանդիպումներ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարների հետ և կայցելի Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը: