Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան անցկացրեց հանդիպում Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի և ԱԱՊ -ի պրեզիդիումի անդամների հետ
27 March 2013 16:28

Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի և ԱԱՊ-ի նախագահ Մարտին Սարգսյանի հանդիպման ընթացքում նշվեց, որ առևտրատնտեսական համագործակցության ակտիվացումն պետք է լինի առաջնային Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության միջև երկկողմ հարաբերություններում:

Կողմերը նշեցին առևտրատնտեսական համագործակցության մեջ մեծ ներուժի առկայություն և քննարկեցին ուղիներ այն իրականացնելու համար:

Ուկրաինական դիվանագիտական առաքելության ղեկավարը և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչներն ուսումնասիրեցին համատեղ ուկրաինա - հայկական տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի 6-րդ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վիճակը (2012թ. նոյեմբեր, ք.Երևան), և քննարկեցին տնտեսության ոլորտում առկա խնդիրները, որոնք նպատակահարմար կլիներ ուսումնասիրել Հանձնաժողովի հաջորդ նիստի ընթացքում, որը տեղի կունենա Կիևում:

Հանձնաժողովի հաջորդ նիստի շրջանակում նախատեսված է կազմակերպել Ուկրաինայի և Հայաստանի խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների հանդիպումներ, ովքեր շահագրգռված են երկկողմ համագործակցության մեջ:

Outdated Browser
Для комфортної роботи в Мережі потрібен сучасний браузер. Тут можна знайти останні версії.
Outdated Browser
Цей сайт призначений для комп'ютерів, але
ви можете вільно користуватися ним.
67.15%
людей використовує
цей браузер
Google Chrome
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
9.6%
людей використовує
цей браузер
Mozilla Firefox
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
4.5%
людей використовує
цей браузер
Microsoft Edge
Доступно для
  • Windows
  • Mac OS
3.15%
людей використовує
цей браузер
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux