Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը ռուսների կողմից Օլենիվկայում ուկրաինացի ռազմագերիների զանգվածային սպանության չորրորդ տարելիցի կապակցությամբ
28 July 2026 12:45

Հուլիսի 28-ին Ուկրաինան հարգանքի տուրք է մատուցում Ուկրաինայի պաշտպանների, կամավորական կազմավորումների անդամների և քաղաքացիական անձանց հիշատակին, որոնք մահապատժի են ենթարկվել, խոշտանգվել կամ զոհվել են գերության մեջ։

Այս օրը խորհրդանշում է հերոսություն և անձնազոհություն, վիշտ, հիշողություն և վճռականություն՝ ազատության և արդարության համար պայքարում։

Չորս տարի առաջ՝ 2022 թվականի հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը, Ռուսաստանի Դաշնությունը կատարեց ուկրաինացի ռազմագերիների դեմ ուղղված ամենադաժան պատերազմական հանցագործություններից մեկը՝ կազմակերպելով Ուկրաինայի պաշտպանների զանգվածային սպանությունը նախկին Վոլնովախայի ուղղիչ գաղութում՝ ժամանակավորապես օկուպացված Օլենիվկայի մերձակայքում։ Ուկրաինացի զինծառայողները, որոնք «Ազովստալ» գործարանի տարածքից դուրս գալուց հետո պետք է գտնվեին միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո, զրկվեցին ամենահիմնական իրավունքից՝ կյանքի իրավունքից։

Օլենիվկան Ռուսաստանի Դաշնության կողմից գիտակցված, նպատակաուղղված և բարբարոսական հանցագործություն էր՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, մասնավորապես՝ 1949 թվականի օգոստոսի 12-ի Ռազմագերիների հետ վարվելու մասին Ժնևյան կոնվենցիայի դրույթների կոպիտ խախտմամբ։ Ռազմագերիների զանգվածային սպանությունը, խոշտանգումները, դաժան վերաբերմունքը և անմարդկային պահման պայմանները միջազգային մարդասիրական իրավունքի ծանր խախտումներ և պատերազմական հանցագործություններ են, որոնց համար մեղավորները պետք է անխուսափելիորեն պատասխանատվության ենթարկվեն։

Ուկրաինան ընդգծում է, որ Օլենիվկայի հանցագործությունը մեկուսացված դեպք չէր։ Այն Ռուսաստանի Դաշնության համակարգային քաղաքականության բաղկացուցիչ մասն է, որը ներառում է խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք, արտադատական մահապատիժներ, ֆիզիկական և հոգեբանական բռնություն ուկրաինացի ռազմագերիների և ապօրինի պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ։ Այդ փաստը հաստատվում է միջազգային մեխանիզմների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, որոնք շարունակում են փաստագրել Ռուսաստանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի բազմաթիվ խախտումները։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանը ուժեղացնել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ քաղաքական, դիվանագիտական և պատժամիջոցային ճնշումը, ապահովել առկա բոլոր միջազգային իրավական մեխանիզմների կիրառումը՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, ինչպես նաև հասնել միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքին ուկրաինացի ռազմագերիների և քաղաքացիական պատանդների պահման բոլոր վայրեր։

Ուկրաինան նաև կոչ է անում Միջազգային քրեական դատարանին, այլ միջազգային դատական հաստատություններին և իրավասու ազգային մարմիններին շարունակել Օլենիվկայում ուկրաինացի ռազմագերիների զանգվածային սպանության հետ կապված հանցագործությունների քննությունը և ապահովել պատասխանատվության ենթարկումը ոչ միայն անմիջական կատարողների, այլև այն անձանց, որոնք տվել են հանցավոր հրամաններ կամ նպաստել են այդ հանցագործության կոծկմանը։

Ուկրաինան կոչ է անում բոլոր խաղաղասեր պետություններին, որոնց համար մարդկային կյանքը, միջազգային իրավունքը և արդարությունը արժեք են ներկայացնում, միանալ Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության հարցով Հատուկ տրիբունալին։ Հաագայում Պուտինի և նրա հանցակիցների նկատմամբ կայացվող դատավճիռները կդառնան արդար պատիժ Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի դեմ Կրեմլի կողմից սանձազերծված չհրահրված հանցավոր պատերազմի ընթացքում կատարված բոլոր հանցագործությունների համար։

Ուկրաինայի ԱԳՆ-ի և ուկրաինական իշխանությունների գլխավոր առաջնահերթությունը շարունակում է մնալ բոլոր ռազմագերիների, ապօրինի պահվող քաղաքացիական անձանց, ինչպես նաև Ուկրաինայի արտաքսված և բռնի տեղահանված քաղաքացիների վերադարձը։

Մենք պնդում ենք, որ ագրեսոր պետությունը պարտավոր է խստորեն կատարել իր միջազգային իրավական պարտավորությունները, ապահովել իր վերահսկողության տակ գտնվող բոլոր անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունք և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան թույլատրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մուտքը նրանց մոտ։

Ուկրաինան չի դադարեցնում պայքարը յուրաքանչյուր իր քաղաքացու ազատ արձակման և ագրեսիայի հանցագործության, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար պատասխանատու բոլոր անձանց պատասխանատվության ենթարկման համար։

Աշխարհը պետք է հիշի Օլենիվկայում զոհված ուկրաինացի հերոսներին։ Նրանց հիշատակը պարտավորեցնում է Ուկրաինային և միջազգային հանրությանը վճռական քայլեր ձեռնարկել՝ արդարությունը վերականգնելու, միջազգային իրավունքը պաշտպանելու և նման հանցագործությունների կրկնությունը կանխելու համար։

Հավերժ հիշատակ զոհվածներին։ Պատիվ և փառք ուկրաինացի հերոսներին։

Outdated Browser
Для комфортної роботи в Мережі потрібен сучасний браузер. Тут можна знайти останні версії.
Outdated Browser
Цей сайт призначений для комп'ютерів, але
ви можете вільно користуватися ним.
67.15%
людей використовує
цей браузер
Google Chrome
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
9.6%
людей використовує
цей браузер
Mozilla Firefox
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
4.5%
людей використовує
цей браузер
Microsoft Edge
Доступно для
  • Windows
  • Mac OS
3.15%
людей використовує
цей браузер
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux