Դեկտեմբերի 9-ին Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչները և Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի աշխատակիցները կազմակերպեցին միջոցառում, որը նվիրված էր Ուկրաինայի զինված ուժերի օրվան։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ դասախոսություն-քննարկում «Ուկրաինայի զինվածուժերը ուկրաինացի ժողովրդի ուժն են, որոնք այսօր թշնամուն զսպում են խաղաղ քաղաքներ և գյուղեր ներխուժելուց» թեմայով, ինչպես նաև ներկայացվեց լուսանկարների ցուցահանդես, որը բացահայտեց ռուսական ագրեսիայի բոլոր սարսափները և ցուցադրեց Ուկրաինայի զինված ուժերի հերոսական մարտական առօրյայի օրինակներ։
Մեկ րոպե լռությամբ հարգվեց ռուսական ագրեսիայի բոլոր զոհերի, ինչպես նաև 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների հիշատակը։
Դեսպանատան անունից առանձին շնորհակալություն հայտնվեց Երևանի կրթագիտական ինստիտուտի աշխատակիցներին և անձամբ ինստիտուտի տնօրեն Ղուդրատյան Սահակ Մերուժանի՝ ավերված ուկրաինական քաղաքների բնակիչներին էլեկտրական գեներատորներով ապահովելու մարդասիրական (գումանիտար) ակցիային մասնակցելու համար՝ դժվար ձմեռային ժամանակահատվածում։