Դոկտոր Ֆիլենկոյի ելույթը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում
10 July 2025 21:10

Երևանի պետական կոնսերվատորիայի գեղարվեստական ղեկավարության հրավերովՀայաստանում Ուկրաինայի դեսպանատան և "Ուկրաինա "Հայաստանի ուկրաինացիներիֆեդերացիա" ՀԿ-ի աջակցությամբ դոկտոր Տարաս Ֆիլենկոն անցկացրեց ուկրաինականերաժշտության համերգ և կոնսերվատորիայի ուսանող երիտասարդ երաժիշտներիվարպետության դաս:

Համերգի ընթացքում հնչեցին ուկրաինացի դասականների՝ Նիկոլայ Լիսենկոյի, Դմիտրի Ռևուցկու, Միրոսլավ Սկորիկի և այլ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործություններ: Ունկնդիրների խնդրանքով Տարաս Ֆիլենկոն կատարեց իր իմպրովիզացիաներն ուկրաինականմեղեդիների թեմաներով: Վարպետության դասի ընթացքում ուսանողները ներկայացրեցին Լիստի, Շոպենի և Պրոկոֆևի ստեղծագործությունները, իսկ պրոֆեսոր Ֆիլենկոն ոչ միայնմասնագիտական խորհուրդներ տվեց ստեղծագործությունների մեկնաբանման վերաբերյալ, այլևունկնդիրներին ներկայացրեց այդ կոմպոզիտորներից յուրաքանչյուրի կապերն ուկրաինականմշակույթի հետ:

Իր բացման խոսքում Հայաստանում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար ՎալերիԼոբաչը նշեց Ուկրաինայի և Հայաստանի միջև պատմական-մշակութային և, մասնավորապես, երաժշտական կապերը: Այս թեզը շարունակեց դոկտոր Տարաս Ֆիլենկոն համերգի ընթացքում իրմեկնաբանություններում:

Կոնսերվատորիայի պրոֆեսորներն ու ուսանողներն արտահայտեցին ուկրաինականերաժշտության հանդեպ իրենց կիրքը և Ուկրաինայի ու Հայաստանի միջև ստեղծագործականշփումները շարունակելու ցանկությունը:

Համերգին ներկա էին նաև արվեստասերներ և Հայաստանում հավատարմագրվածդիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:

Այս իրադարձությունը դարձավ մեր երկրների մշակութային գործիչների միասնության իսկականխորհրդանիշ։

Դեսպանությունն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնում տիկին Լյուսինա Սարգսյանին՝ հայջութակահարուհուն, ով իր խաղը նվիրել է Ուկրաինայի և ուկրաինացիների աջակցությանը, ևկոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար տիկին Ծովինար Մովսիսյանին՝ վարպետությանդասին մասնակցելու և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում միջոցառումանցկացնելու հնարավորության համար:

Outdated Browser
Для комфортної роботи в Мережі потрібен сучасний браузер. Тут можна знайти останні версії.
Outdated Browser
Цей сайт призначений для комп'ютерів, але
ви можете вільно користуватися ним.
67.15%
людей використовує
цей браузер
Google Chrome
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
9.6%
людей використовує
цей браузер
Mozilla Firefox
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
4.5%
людей використовує
цей браузер
Microsoft Edge
Доступно для
  • Windows
  • Mac OS
3.15%
людей використовує
цей браузер
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux