Հայաստանի մայրաքաղաքում Ուկրաինային աջակցության միջոցառումներ են տեղի ունեցել
24 February 2023 09:10

2022 թվականի փետրվարի 24-ին ռուսաստանը սկսեց ոչինչով չհրահրման և ոչինչով չարդարացված լայնամասշտաբ պատերազմ Ուկրաինայի դեմ։

Այս մասին հայտարարել է Ուկրաինական պետության Ղեկավարը Վոլոդիմիր Զելենսկին. «Այս տարի մենք ողջ մնացինք։ Մենք սկսեցինք ազատել մեր հողը ռուսական չարիքից։ Մենք վերադարձնում ենք անվտանգություն միջազգային հարաբերություններում: Եվ մենք կարող ենք անել այս տարին՝ 2023 թվականը, ռուսական ագրեսիայի ավարտի տարի, դեպի խաղաղություն վերադարձի տարի, ռուսական գերությունից մեր հողի և մեր ժողովրդի ազատագրման տարի»: (https://www.president.gov.ua/news/zvernennya-prezidenta-ukrayini-volodimira-zelenskogo-lyutij-81213).

Այս ողբերգական օրվա կապակցությամբ Ուկրաինայում և ամբողջ աշխարհում աննախադեպ լայնածավալ ակցիաներ են անցկացվել՝ աջակցելու մեր պետությանը և դատապարտելու ռուսական ագրեսիան։

Երևանում, Ուկրաինայի դեսպանության կողմից հայ գործընկերների հետ համատեղ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը. մասնակցել են կառավարության, քաղաքական և փորձագիտական խմբերի, դիվանագիտական կորպուսի, ուկրաինական համայնքի, հայկական ԶՄԻ-ի ներկայացուցիչները։

Գործերի ժամանակավոր հավատարմատար Օլեքսանդր Սենչենկոն, իր խոսքում ընդգծեց, որ Ուկրաինան կպայքարի և կհաղթի, կազատի իր տարածքը, իսկ Ռուսաստանի կողմից ուկրաինացի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիայի, տեռորի և ցեղասպանության հանցագործություններն անպատիժ չեն մնա։ Այս համատեքստում նշվել է Ուկրաինայի Նախագահի «Խաղաղության բանաձև» նախաձեռնության կարևորությունը, գործընկեր երկրների կողմից Ուկրաինայի շարունակական աջակցությունը, երախտագիտություն է հայտնել Հայաստանում մեր պետության ընկերներին ուժերի ներածին չափով մարդասիրական օգնության համար և Ռուսաստանի հանցավոր ագրեսիայի մասին ճշմարտությունը հասցվել է հայ հանրությանը։

Միջոցառման ընթացքում մասնակիցները ծանոթացան ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի սարսափների և ուկրաինացիների աննկունության ապացույցներին՝ Ուկրաինա այցելած հայ լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդեսին, վավերագրական ֆիլմի՝ «Մարիուպոլ. Չկորցրած հույս», ստացել են խորհրդանշական «խրամատային մոմեր», որոնք ուկրաինացի կամավորների, այդ թվում՝ դպրոցականների օգնությամբ, պատրաստում են ուկրաինացի պաշտպանների համար։ Հայտնի հայ կոմպոզիտոր-երաժիշտ Գրիքոր Առաքելյանը վարիացիա է կատարել ուկրաինական Արժանապատվության Հեղափոխության «Բադը լողում է» հիմնի վրա։

Մենք երախտապարտ ենք հայ ընկերների, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված ԱՄՆ-ի, Եվրամիության, Լեհաստանի և այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից համերաշխության խոսքերի համար։

Նույն օրը Տարաս Շևչենկոյի հուշարձանի մոտ Երևանի կենտրոնում «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիան ցույց է անցկացրել ի աջակցություն Ուկրաինայի, որին մասնակցել են Դեսպանատան ներկայացուչիչները, ուկրաինական սփյուռքը և կարեկից հայ քաղաքացիները։


Փա՛ռք Ուկրաինային։


Outdated Browser
Для комфортної роботи в Мережі потрібен сучасний браузер. Тут можна знайти останні версії.
Outdated Browser
Цей сайт призначений для комп'ютерів, але
ви можете вільно користуватися ним.
67.15%
людей використовує
цей браузер
Google Chrome
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
9.6%
людей використовує
цей браузер
Mozilla Firefox
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
4.5%
людей використовує
цей браузер
Microsoft Edge
Доступно для
  • Windows
  • Mac OS
3.15%
людей використовує
цей браузер
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux