Ամեն տարի՝ հունվարի 22-ին, նշվում է Ուկրաինայի Միասնության օրը: Հենց այս օրը 1919 թվականին հռչակվեց Միավորման Ակտ՝ Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության և Արևմտյան Ուկրաինայի ժողովրդական Հանրապետության միջև:
Այս տոնը պաշտոնապես հաստատվել է 1999 թվականին՝ հաշվի առնելով ՈւԺՀ-ի և ԱՄՈւՀ-ի միավորման քաղաքական և պատմական մեծ նշանակությունը՝ մեկ միասնական ուկրաինական պետության ձևավորման համար:
Ուկրաինայի ազգային օրացույցում հունվարի 22-ը զբաղեցնում է առաջատար տեղերից մեկը: Այո, հենց 1918 թվականի հունվարի 22-ին Կենտրոնական Ռադան հռչակեց Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության անկախությունը: Մեկ տարի անց՝ 1919 թվականի հունվարի 22-ին, Կիևի Սոֆիայի հրապարակում հռչակվեց ուկրաինական հողերի Միացման (միավորման) Ակտը՝ դառնալով միասնական Ուկրաինա և մեկ միավորված ուկրաինական պետություն:
Վերամիավորման Ակտի տեքստում նշված էր. «Այսուհետ՝ դարեր շարունակ իրարից բաժանված միավորված Ուկրաինայի մասերը միաձուլվում են իրար՝ Արևմտյան Ուկրաինայի ժողովրդական Հանրապետությունը (Գալիցիա, Բուկովինա և Հունգարական Ուկրաինա) և Վերդնեպրյան Մեծ Ուկրաինան: Իրականացել են հավերժական երազանքները, որոնց համար ապրել և մահացել են Ուկրաինայի լավագույն որդիները: Այսուհետ գոյություն ունի մեկ անկախ Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն»:
Միավորման առաջին տոնակատարությունը տեղի է ունեցել 1939 թվականի հունվարի 22-ին Կարպատյան Ուկրաինայում (Խուստ), այն ժամանակ՝ Չեխոսլովակիայի Ինքնավար Հանրապետությունում: Այդ օրը, կապույտ և դեղին դրոշների ներքո, տեղի ունեցավ 30000 բնակչության ցույց: Ամբողջ տարածաշրջանից հավաքվելով Կարպատյան Ուկրաինայի մայրաքաղաքում՝ հիշելու 20 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները:
Միասնության վառ դրսևորումը՝ ուկրաինացի ժողովրդի ազատության ձգտումը, դարձավ «կենդանի շղթա», որը կազմակերպել էին հայրենասիրական ուժերը 1990 թվականի հունվարի 21-ին՝ Միավորման Ակտի հռչակման 71-րդ տարեդարձի կապակցությամբ: Միլիոնավոր, ապա դեռ, սովետական ուկրաինացիներ Կիևից Լվով ձեռքերը միացրեցին՝ նշելու Միասնության օրը:
Ուկրաինացիների համար Միասնության գաղափարը միշտ եղել է արդիական և անկյունային: Սկսած XIX դարի երկրորդ կեսից ուկրաինական քաղաքական միասնությունը դարձավ հայտարարությունների և ազգային շարժման գործունեության հիմնական շարժառիթներից մեկը:
Այսօր, ինչպես ավելի քան 100 տարի առաջ, ազգային միասնությունը արտաքին ագրեսիային հակազդելու հիմքերից մեկն է: Ուկրաինան շարունակում է պայքարել հանուն տարածքային ամբողջականության և անկախության, և այս տոնը հատկապես կարևոր է ողջ ուկրաինացի ժողովրդի համար: Ի վերջո, մեր ուժը միասնության մեջ է: