Դեկտեմբերի 29-ին Երևանում տեղի ունեցավ «Ukraine in Warsaw. Modlinska 6D» ֆիլմի փակ նախապրեմիերային ցուցադրությունը, որը ցույց է տալիս Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի հետևանքները Ուկրաինայի և ուկրաինացիների համար, ինչպես նաև այն բարձր մակարդակի աջակցությունն ու օգնությունը, որը մեր հայրենակիցները ստացել են Լեհաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության և պետական կառույցների կողմից։
Իր ելույթում Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչը ընդգծեց ռուսական ագրեսիայի հետևանքով տուժած ուկրաինացի քաղաքացիների աջակցության կարևորությունը, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց ֆիլմի հեղինակներին պատերազմի հետևանքով տուժած ուկրաինացիների ճակատագրի նկատմամբ ուշադրության համար։
Ֆիլմի պրեմիերան և «Ukraine in Warsaw. Modlinska 6D» ֆիլմի շնորհանդեսը կկայանան Երևանում մոտ ապագայում։