Օգոստոսի 11-19-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատունը, «Թովմասյան» բարեգործական միջազգային հիմնադրամի աջակցությամբ, ապահովեց ԺՕՏ Զապորոժիեի մարզից մի խումբ ուկրաինացի վերաբնակների ընդունելություն՝ հանգստի և առողջացման նպատակով:
Երեխաները հիանալի ժամանակ անցկացրին Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի տարածքում, որը աստղագիտական առաջատար գիտական հաստատություններից է և պատկանում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային՝ տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի կարգավիճակով:
Խմբի համար կազմակերպվել է նաև ծրագիր` այցելություններով Վիկտոր Համբարձումյանի թանգարան, պլանետարիում, Արտակադեմիա, ապահովվել են էքսկուրսիաներ դեպի Հայաստանի Հանրապետության պատմական հուշարձաններ` Սուրբ Հովհաննեսի տաճար, հավերժների այգի, Հայաստանի ամենաբարձր լեռը` Արագած, խխունջների աճեցման ֆերմա և այլն:
Երեխաները նաև ծանոթացան հայոց մայրաքաղաքի տեսարժան վայրերին և շատ նոր բաներ սովորեցին հինավուրց ու ինքնատիպ ազգի պատմության և մշակույթի մասին, այդ թվում՝ նրա ժամանակակիցի` հայազգի հայտնի ուկրաինացի ռեժիսոր Ս.Փարաջանովի աշխատանքներին:
ՀՀ-ում երեխաների գտնվելու ընթացքում հագեցած ծրագիրը խմբի անդամների համար անմոռանալի դրական տպավորություններ է ստեղծել ինչպես երկրի, այնպես էլ նրա պատմության առանձին հանգրվանների մասին, և թույլ է տվել պատշաճ հանգստանալ և ուժ ու դրական տպավորություններ ստանալ նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ:
Դեսպանատունը նախատեսում է շարունակել Ուկրաինայի դեմ ռդ-ի ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած ուկրաինացի երեխաների առողջացման և հանգստի վերաբերյալ սկսված պրակտիկան: