Հոկտեմբերի 1-ին Ուկրաինայում նշվում է պաշտպանների և պաշտպանուհիների օրը։ Այս տոնը սահմանվել է 2014 թվականին՝ ի պատիվ Ուկրաինայի անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանների ու պաշտպանուհիների քաջության և հերոսության, ուկրաինական ժողովրդի ռազմական ավանդույթների ու սխրանքների, ինչպես նաև հասարակության մեջ հայրենասիրական ոգու հետագա ամրապնդմանը նպաստելու նպատակով։ Այս օրը կապված է ուկրաինական ավանդական տոնի՝ Պոկռովաի Սուրբ Աստվածածնի հետ, ով պաշտպան է թշնամիներից։ Կոզակները մեծապես հարգում էին Սուրբ Աստվածածնին, իսկ Պոկրովան նրանց համար ամենամեծ տոներից մեկն էր։ Կոզակական ավանդույթները պահպանում և զարգացնում են ժամանակակից Ուկրաինայի պաշտպաններն ու պաշտպանուհիները։ Այս օրը մենք հարգում ենք ժամանակակից Ուկրաինայի պաշտպաններին և պաշտպանուհիներին և Ուկրաինայի տարբեր ժամանակների հերոսներին։ Ժամանակակից զինվորները բազմապատկում և զարգացնում են հազարամյակների ուկրաինական ռազմական ավանդույթները։ Ուկրաինան պահպանում է անցյալի հերոսների անունները՝ սկսած ռուսիչների և կոզակների մարտիկներից մինչև Ուկրաինական հեղափոխության և Ուկրաինական Արշավային Հրամանատարական բանակի զինվորները։ Ժառանգության շարունակությունը արտացոլվել է նաև ժամանակակից զինվորական համազգեստի տարրերում՝ գլխարկ «մազեպինկա»-ն, և թևի նշան՝ եռաժանի տեսքով։ «Փառք Ուկրաինաի՛ն – Հերոսների’ն փառք» կարգախոսը Ուկրաինայի բանակի պաշտոնական ողջույնն է։ Պատերազմը ձևավորում և ամրացնում է ուկրաինական ազգը։ Հերոսությամբ, քաջությամբ և ինքնազոհությամբ ներկայիս պաշտպաններն ու պաշտպանուհիները ձեռք են բերել ուկրաինացիների առավելագույն վստահությունը։ Դրա միջոցով մենք հարգանք ենք վաստակում նաև աշխարհում։ Հավատում ենք, որ ներկայիս պաշտպաններն ու պաշտպանուհիները կհասնեն Հաղթանակի։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են մեր անկախությունը, և հարգանքով հիշում ենք յուրաքանչյուրին, ով կյանքը զոհեց Ուկրաինայի համար։ Մեր երախտագիտությունը Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ուժերին վերացական և անհատական չէ, քանի որ յուրաքանչյուրս ունեն հարազատներ, ընկերներ ու գործընկերներ, որոնք կանգնած են երկրի և ազատության պաշտպանությանը։
Փառք Ուկրաինաի՛ն – Հերոսների’ն փառք։
Աղբյուրը՝ Ուկրաինայի ազգային հուշերի ինստիտուտ։