2024 թվականի օգոստոսի 4-ին Երևանում տեղի ունեցան հանդիսավոր միջոցառումներ՝ նվիրվածՈւկրաինայի Անկախության օրվա 34-ամյակին։
Ուկրաինայի համար աղոթքից հետո տեղի ունեցավ մասնակիցների ավանդական հավաք Տ.Գ.Շևչենկոյի հուշարձանի մոտ, որը տոնի առթիվ նույնպես զարդարված էր ուկրաինական դրոշով։
Միջոցառումը համախմբել էր դեսպանատան անդամներին, Երևանի ուկրաինականհամայնքների ներկայացուցիչներին, Երևանի ԱՈւԱՀ ուսումնագիտական ինստիտուտիդասախոսա-ուսանողական կազմին և որոշ Հայաստանի քաղաքացիներին:
Հանդիսությունները սկսվեցին Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիայի "Ուկրաինա" երգչախմբի կատարմամբ օրհներգով, որը գլխավորում էր Ա.Հարությունյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերիժամանակավոր հավատարմատար Վ.Լոբաչը, Հայաստանում Ուկրաինայի Պատվավորհյուպատոս և ԱՈւԱՀ տնօրեն Ս. Ղուդրաթյանը, "Ուկրաինացիները Հայաստանում" ՀԿ ղեկավարԱ. Շևչուկը, "Ուկրաինական տուն" ՀԿ ներկայացուցիչ Ե. Պետրոսյանը:
Այնուհետև համայնքի կրտսեր ներկայացուցիչները արտասանեցին բանաստեղծություններուկրաիներենով:
Միջոցառումն ավարտվեց "Միասնության շղթա" ակցիային բոլոր ներկաների համախմբմամբ ևհամատեղ լուսանկարմամբ: