ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունում Ուկրաինայի և ԵՄ դրոշների բարձրացման արարողություն
24 February 2025 12:00

Ուկրաինայի դեմ ՌԴ-ի լայնամասշտաբ ագրեսիայի մեկնարկի երրորդ տարեդարձին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության պատվիրակությունների և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԵՄ երկրների դիվանագիտական առաքելությունների դեսպանների մասնակցությամբ Հայաստանում ԵՄ ներկայացուցչության տարածքում տեղի ունեցավ Ուկրաինայի և ԵՄ դրոշների բարձրացման հանդիսավոր արարողություն:

Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչն իր խորին երախտագիտությունն է հայտնել ԵՄ բոլոր ներկա գտնվող ներկայացուցիչներին: Նա նշել է Ուկրաինայի համար այս բարդ ժամանակաշրջանում Եվրոպայի աջակցության և օգնության կարևորությունը։ Ընդգծվել է նաև, որ եվրաինտեգրման գործընթացներն այլընտրանք չունեն Ուկրաինայի համար՝ հաստատելով միասնությունն ու համերաշխությունը ուկրաինացի ժողովրդի հետ:

Իր ելույթի ժամանակ Վ.Լոբաչը նշել է, որ Մոսկվայի ագրեսիային արդյունավետ դիմակայելու համար անհրաժեշտ է միասնական արտաքին քաղաքականություն, համակարգված դիվանագիտություն և միացյալ Եվրոպայի համախմբված դիրքորոշում:

Եզրափակելով խոսքը՝ նա ընդգծել է, որ ընդհանուր նպատակը, որն այսօր միավորում է բոլորին, ուժեղ, անվտանգ և խաղաղ Եվրոպան է, իսկ Ուկրաինան նրա անքակտելի գրավականն է:

Outdated Browser
Для комфортної роботи в Мережі потрібен сучасний браузер. Тут можна знайти останні версії.
Outdated Browser
Цей сайт призначений для комп'ютерів, але
ви можете вільно користуватися ним.
67.15%
людей використовує
цей браузер
Google Chrome
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
9.6%
людей використовує
цей браузер
Mozilla Firefox
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
4.5%
людей використовує
цей браузер
Microsoft Edge
Доступно для
  • Windows
  • Mac OS
3.15%
людей використовує
цей браузер
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux