Հունվարի 30-ին Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության պատվիրակությունը՝ Ուկրաինայի կրթության և գիտության նախարարի տեղակալ Անդրիյ Վիտրենկոյի գլխավորությամբ, այցելեց Ուկրաինայի դեսպանություն։
Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչի և դեսպանության աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում Ուկրաինայի քաղաքացիների կրթական կարիքների ապահովման հրատապ հարցերը, կրթության ոլորտում ուկրաինա-հայկական համագործակցության խորացման հեռանկարները, Հայաստանում ուկրաիներենի ուսուցման հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաև մի շարք այլ արդիական հարցեր։