2024թ. Սեպտեմբերի 29-ին "Ուկրաինա" Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիայի" հասարակական կազմակերպության հրավերով ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատանաշխատակիցները մասնակցել են Տարաս Գրիգորիի Շևչենկոյի ծննդյան 210-ամյակիննվիրված տոնական համերգին Սևան քաղաքում:
Միջոցառումն անցկացվել է Սևան քաղաքում, որտեղ գործում է ուկրաինականհասարակական կազմակերպության մասնաճյուղը, որը ղեկավարում է ԼուսինեԳոնչոյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայիժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչը, Հայաստանի Հանրապետությանվարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերիբաժնի գլխավոր մասնագետ Նարինե Գուլյանը և Սևանի Համայնքապետարանիմշակույթի բաժնի պետ Նարինե Հարությունյանը:
"Դնիպրո" համույթի կատարմամբ հնչեցին Ուկրաինայի և Հայաստանի օրհներգերը, մեծբանաստեղծ Տարաս Գրիգորիևիչ Շևչենկոյի բանաստեղծությունների հիման վրա գրվածերգերը՝ "Մտքերն իմ", "Կտակ", ուկրաինական երգեր: Ուկրաինական համայնքիերեխաները հայերեն արտասանել են Մեծն Կոբզարի բանաստեղծությունները։
Ուկրաինական երգի "Դնիպրո" համույթի կազմը՝ Աննա Հարությունյան (նախագահ), Ռուբեն Կարասեֆերյան (գեղարվեստական ղեկավար), Լարիսա Սարգսյան, ԱնժելաՍարկիսովա, Էլեոնորա Վարդանյան, Սվետլանա Բաբաջանյան, Ռուզաննա Ղազարյան, Արմիկ Բաղդասարյան, Հասմիկ Նաղդալյան, Ալեքսանդր Մելիքյան, ՍտեփանԽաչատրյան, Արթուր Յարալյան:
Միջոցառումն ավարտվեց աղոթքով Ուկրաինայի և Ուկրաինայի պաշտպաններիհամար, ովքեր խիզախորեն դիմակայում են ռուսական ագրեսիվ և դաժանպատերազմին ՝ պաշտպանելով մեր ազատությունն ու անկախությունը: