Դեկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատանաշխատակիցները «Ուկրաինական ֆորում» սոցիալ-բարեգործական հասարակականկազմակերպության հրավերով մասնակցեցին Սուրբ ծննդյան երեկոյին, որը նվիրված էր 2024 թվականին կազմակերպության իրականացրած աշխատանքների ամփոփմանը:
Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչըշնորհակալություն է հայտնել հասարակական կազմակերպության և կամավորների անձնակազմինընթացիկ տարում ակտիվ գործունեության համար և շնորհակալություն է հայտնել «ուկրաինականֆորում» ՀԿ-ի ղեկավար Ելենա Շևչուկին՝ Ուկրաինայի քաղաքացիներին մարդասիրականօգնության ուղղությամբ հաջող աշխատանքի, հայ հասարակությունում նրանց ադապտացման,ուկրաինական մշակույթի, ավանդույթների և սովորույթների քարոզչության և տարածման,ուկրաինացի ժողովրդի կայունությունն ու համախմբվածությունն ուժեղացնելու նպատակովՈւկրաինայի աջակցության հանրային միջոցառումների կազմակերպման և անցկացման համար:
Միջոցառման հանդիսավոր մասը շարունակեց համերգը, որտեղ հնչեց "Շչեդրիկը", Ուկրաինականսուրբծննդյան մեղեդիներ և երգեր ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների կատարմամբ:
Տոնի ամենաերիտասարդ մասնակիցները ամանորյա նվերներ են ստացել դիվանագիտականհաստատության աշխատակիցներից։
Շնորհավոր Սուրբ Ծնունդ!
Շնորհավոր գալիք Նոր Տարի!
Թող այն հաղթանակ և խաղաղություն բերի Ուկրաինային և ամրապնդի ուկրաինացի և հայժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները: