Զրույցի ընթացքում քննարկեցին Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության առկա խնդիրները, երկրի նախագահական ընտրությունների նախապատրաստման խնդիրները, որոնք կկայանան 2013թ. փետրվարի 18-ին, ինչպես նաև նշված ընտրությունների հնարավոր ելքը:
2013թ-ին Ուկրաինան ստանձնելու է ԵԱՀԿ-ի նախագահությունը: Ուկրաինայի համար գերակայություն է լինելու ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտությունների կարգավորումը:
Այս համատեքստում Ի.Կուխտան նաև նշել է, որ Ուկրաինան ԵԱՀԿ-ի նախագահողի դերում ուղղելու է իր գործունեությունը, այսպես կոչված, «սառեցված» հակամարտությունների կարգավորմանը, այդ թվում և ղարաբաղյան:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի և Եվրոպական Միության, ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության միջև ներկա վիճակի հարաբերությունների զարգացման վերաբերյալ: