Հարցազրույցի շրջանակներում դիվանագիտական առաքելության ղեկավարն ամփոփեց ընթացիկ տարվա ուկրաինա - հայկական համագործակցության արդյունքները:
Մասնավորապես դեսպանը նշեց` 2012թ. հաջողված ուկրաինական մշակույթի օրերի անցկացումը, մի շարք Ուկրաինայի պաշտոնյաների այցելությունը Հայաստան և Հայաստանի Հանրապետության ղեկավարների այցելությունը Ուկրաինա, երկկողմ քաղաքական խորհրդակցություններն երկու երկրների արտգործնախարարությունների միջև, ինչպես նաև, համատեղ ուկրաինա - հայկական տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի 6-րդ հանդիպման դրական արդյունքները:
Ուկրաինայի դեսպանը, նաև նախանշեց երկու երկրների միջև հետագա քաղաքական և տնտեսական համագործակցության պլանները, տարածաշրջանային համագործակցությունը, մշակութային և մարդասիրական դիվանագիտական առաքելության գործունեությունը: