2012թ. նոյեմբերի 24-ին, ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան մասնակցեց Գյումրիում Ուկրաինայի Պատվավոր հյուպատոսության հանդիսավոր բացման արարողությանը
24 November 2012 14:08

Նոյեմբերի 24-ին Գյումրիում պաշտոնապես բացվեց Ուկրաինայի պատվավոր հյուպատոսություն, պատվավոր հյուպատոս է նշանակվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, շուրջ 15 տարի Կիև քաղաքում աշխատանքային գործունեություն ծավալած գործարար, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Սոս Տիգրանի Սահակյանը: Պատվավոր հյուպատոսության հյուպատոսական շրջանն ընդգրկում է Շիրակի, Տավուշի և Կոտայքի մարզերը:

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից պարոն Սոս Սահակյանի հյուպատոսական էկզեկվատուրայի պատճեն ուղարկվել է ՀՀ Տարածքային կառավարման նախարարություն և համապատասխան մարզեր, որոնք ընդգրկված են հյուպատոսության հյուպատոսական շրջան, որտեղ մասնավորապես ասվում է՝

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նսույնով հաստատում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կողմից 2012թ. Սեպտեմբերի 19-ին տրված 288 թվակիր հյուպատոսական արտոնագրի ստացումը, համաձայն որի պարոն Սոս Սահակյանը

նշանակվում է Ուկրայինայի պատվավոր հյուպատոս Հայաստանի Հանրապետության Շիրակի, Տավուշի և Կոտայքի մարզերում:

Հյուպատոսարանի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Պետրովիչ Կուխտան, դեսպանատան ներկայացուցիչներ, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, ներկայացուցիչներ Տավուշի և Կոտայքի  մարզերից, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Դեսպան Կուշտան միջոցառման մասնակցիներին ներկայացրեց նորանշանակ պատվո հյուպատոսին: Շնորհավորական ելույթով հանդես եկավ Գյումրու քաղաքապետը, Շիրակի թեմի առաջնոր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ում համար կրկնակի հաճելի էր հյուապոսարանի բացման գործընթացը, քանզի այն բացվեց Սրբ. Յոթվերք եկեղեցու և թեմի առաջնորդի տան անմիջական հարևանությամբ: Շնորհակալական խոսքով հանդես եկավ հյուպատոս Սոս Սահակյանը:

-Ակնկալվում է նոր գործնական կապեր Ուկրաինայի հետ, հավաստեց նորանշանակ հյուպատոսը, օրեր առաջ արդեն տեղի է ունեցել Հայ-Ուկրաինական գործարար ֆորում, որտեղ արդեն իսկ կա պայմանավորվածություն հետագա համագործակցության և նորանոր կապերի հաստատման համար: 

Տերունական աղոթքից և օրհնանքից, կարմիր ժապավենը կտրելուց հետո հյուրերը մուտք գործեցին Գյումրիում Ուկրաինայի հյուպատոսություն: Սա Գյումրիում երրորդ հյուպատոսարանն էր ԴՌ և Իտալիայից հետո:

Outdated Browser
Для комфортної роботи в Мережі потрібен сучасний браузер. Тут можна знайти останні версії.
Outdated Browser
Цей сайт призначений для комп'ютерів, але
ви можете вільно користуватися ним.
67.15%
людей використовує
цей браузер
Google Chrome
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
9.6%
людей використовує
цей браузер
Mozilla Firefox
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
4.5%
людей використовує
цей браузер
Microsoft Edge
Доступно для
  • Windows
  • Mac OS
3.15%
людей використовує
цей браузер
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux