Հայ-ուկրաինական մշակութային հանդիպում
28 October 2019 10:04

Հոկտեմբերի 26-ին, Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում կայացավ «Ուկրաինական երգերը Սպենդիարյանի մշակումներում» խորագրով համերգը, որը ջերմ մթնոլորտում մեկտեղեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ԺՀ Դենիս Ավտոնոմովին, ուկրաինական համայնքի ներկայացուցիչների, ականավոր երգիչների, պրոֆեսորների և երաժշտասերների: Այս յուրատեսակ մշակութային հանդիպման առիթն անդրադարձն էր տասնյակ ուկրաինական երգերի և զուգերգերի, որոնք Սպենդիարյանի հմուտ ձեռքով վերածվել են իսկական արվեստի գործերի: Տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահի ԺՊ Աստղիկ Հարությունյանը ներկայացրեց Սպենդիարյանի դերն ուկրաինական երաժշտության մշակման գործում, իսկ Տերնոպոլի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի դասախոս Դիանա Բաբայանն ապահովեց միջոցառման տեքստերի ուկրաիներեն թարգմանությունը: Համերգային բացառիկ ծրագիրը ներկայացրին մեներգիչներ Լիաննա Վարդանյանը, Նարինե Անանիկյանը, Մկրտիչ Մկրտչյանը՝ Կարինե Հովհաննիսյանի նվագակցությամբ: Համերգը պատմական էր, քանի որ 10-ամյակներ անց կոմպոզիտորի բարձրարժեք մշակումները երաժշտական կյանք ստացան և 1-ին անգամ կատարվեցին տուն-թանգարանում: Լուսանկարները՝ Գևորգ Մաթևոսյանի

 

Outdated Browser
Для комфортної роботи в Мережі потрібен сучасний браузер. Тут можна знайти останні версії.
Outdated Browser
Цей сайт призначений для комп'ютерів, але
ви можете вільно користуватися ним.
67.15%
людей використовує
цей браузер
Google Chrome
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
9.6%
людей використовує
цей браузер
Mozilla Firefox
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux
4.5%
людей використовує
цей браузер
Microsoft Edge
Доступно для
  • Windows
  • Mac OS
3.15%
людей використовує
цей браузер
Доступно для
  • Windows
  • Mac OS
  • Linux