2012թ. հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետությունում , Երևանի Ազգային փոքրամասնության Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ' նվիրված Ուկրաինայի Միասնականացման և Ազատության օրվան, Ուկրաինայի համայնքի հետ Հայաստանում, Ուկրաինայի դեսպան Իվան Կոխտայի և դեսպանատան ներկայացուցիչների մասնակցությամբ
Շնորհավորական խոսքով ներկաներին դիմեց Ուկրաինայի դեսպանը' Իվան Կոխտան: Նա հիշեցրեց որոշ կարևոր տարեթվեր և իրադարձություններ Ուկրաինայի պատմությունից:
Բացի դրանից , իր ելույթում Ուկրաինայի դիվանագիտության ներկայացուցչության ղեկավարը պատմեց 2011թ. դեսպանության կողմից իրականացված ծրագրերի և նախաձեռնությունների մասին, ինչպես նաև ներյացրեց դեսպանատան առաջնահերթ ծրագրերը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ուկրինական համայնքի հրատապ կարիքների լուժման և կոնկրետ համագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Այս համատեքստում, քննարկվեց համատեղ անցկացվելիք միջոցառումների 2012թ. ծրագիրը, որոնք կայանալու են Հայաստանում, ինչպես նաև մի շարք նախագծերի իրականացում, որոնցից են Երևան քաղաքում Տարաս Շևչենկոյի հուշարձանի տեղադրումը: