Ուկրաինայի պատվիրակությունը գլխավորած Մերձավոր Արևելքի երկրների և Աֆրիկայի Դեպարտամենտի տնօրեն` Ա.Զայացի հետ ակտիվորեն մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31-րդ Նախարարական նստաշրջանին և արդյունավետ օգտագործեց այդ կազմակերպության հարթակը, սրպեսզի հացնեն միջազգային հանրությանը ռուսական ագրեսիայի վերաբերյալ Ուկրաինայի դիրքորոշումը:
Իր ելույթում ուկրաինական պատվիրակության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական ուշադրության համար դժվարին իրավիճակի հանդեպ, որը ստեղծվել է որպես հետևանք Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայի և Ուկրաինայի արևելքում ահաբեկչական ապակայունացման շնորհիվ, ընդգծեց նոր մոտեցումների կարևորությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Ա.Զայացը ընդգծեց իրավիճակի պարադոքսալությունը, երբ Ռուսաստանը, հովանավորելով ահաբեկչությունն Ուկրաինայի արևելքում, հայտարարում է ահաբեկիչների
դեմ պայքար Սիրիայում: