Հարգելի բարեկամներ:
Ես սրտանց շնորհավորում եմ համարձակ ու ազատատենչ Ղրիմի թաթարների ժողովրդի ներկայացուցիչներին, ովքեր եկել են այստեղ, մասնակցելու Ղրիմի թաթարների II համաշխարհային կոնգրեսին: Այժմ ամբողջ աշխարհը ձեզ հետ է: Այս մասին վկայում են համաժողովի մասնակիցների զգալի թիվը տարբեր երկրներից:
Վեց տարի է անցել այն ժամանակից երբ ձեր պատմական հայրենիքում` Ղրիմում դուք առաջին անգամ հավաքվեցիք, որպեսզի ստեղծեք Ղրիմի թաթարների Համաշխարհային կոնգրես, ազատորեն քննարկում էիք պլաններն ազգային վերածննդի և ժողովրդի ներկայացուցիչների միջև հարաբերությունների վերականգնման վերաբերյալ, որը պատռվել է Կրեմլի կայսերական քաղաքականության շնորհիվ: Ժողովրդի, որը հնարավորություն է ստացել միանալու իր պայքարի և Ուկրաինայի աջակցության շնորհիվ, որը 1991թ.-ին ձեռք է բերել անկախություն և բացել է ճանապարհ Ղրիմի թաթարների համար
վերադարնալու տուն:
Որպես Ուկրաինայի Նախագահ, ես նույնպես շնորհակալություն եմ հայտնում ձեզ բոլորիդ, այդ թվում, այլ երկրներում Ղրիմի թաթարական սփյուռքին, Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ աջակցության համար:
Մաղթում եմ Ղրիմի թաթար ժողովրդին, խաղաղություն, միասնություն և բարգավաճում, իսկ Ղրիմի թաթարների II համաշխարհային կոնգրեսի պատվիրակներին հաջողություն աշխատանքի մեջ:
Հավատում եմ, որ ամբողջ աշխարհի մեր ընկերների հետ միասին, մենք կվերականգնենք պատմական արդարությունը և կապահովենք արժանապատիվ ապագա հաջորդ սերունդներին:
Պետրո Պորոշենկո