Սեմինարի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
Սեմինարի առանցքում են այնպիսի թեմաներ, ինչպիսին են Հայաստանի համագործակցությունը եվրաատլանտյան համայնքի հետ, միջնորդության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, բարեվարքության հաստատումն իբրեւ ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումների մաս, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկասում: