Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան հանդիպում անցկացրեց Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Մ. Մաշալովի հետ:
Հանդիպման ընթացքում Դեսպանը տեղեկացվեց հայ-ուկրաինական հարաբերությունների մասին, մասնավորապես տնտեսական ոլորտի, մշակութային և հումանիտար ուղությունների վերաբերյալ:
Իր հերթին, Թուրքմենստանի Դեսպանը տեղեկացրեց Հայաստանի և Թուրքմենստանի հարաբերությունների մասին: