Արժանապատվության հեղափոխության տարելիցի օրերին. Կիևում կգործի փաստագրական ցուցահանդես «Ներկայություն: Ռուսական զորքերի ագրեսիայի ապացույցները Ուկրաինայի տարածքում»: Ցուցահանդեսում կներկայացվեն զինամթերքի մնացորդները. ծանր տեխնիկայի նմուշները, զենքի, փաստաթղթեր, հագուստ, տեղեկատվական պատերազմի ապացույցներ, լուսանկարներ և վիդեո փաստաթղթեր:
Ցուցահանդեսի նախաձեռնությունը պատկանում է Ուկրաինայի Նախագահի Աշխատակազմին: Ցուցահանդեսի նմուշները տրամադրել են Պաշտպանության նախարարությունը, Ներքին գործերի նախարարությունը, Անվտանգության ծառայությունը, Ազգային գվարդիան, Պետական սահմանապահ ծառայությունը և Պետական Արտակարգ իրավիճակների ծառայությունը:
Աջակցություն են ցուցաբերել նույնպես Արտաքին գործերի նախարարությունը և Ենթակառուցվածքի նախարարությունը: Տեղեկատվական աջակցությունն ապահովում է Ուկրաինայի ճգնաժամային մեդիա կենտրոնը: